Հրապարակախոս. Ամեն տարի քաղաքի ծննդյան տոն նշելն անտրամաբանական է

PanARMENIAN.Net - Հրապարակախոս Կարինե Հակոբյանն այսօր ասուլիսին հանդես եկավ Երևանի բարեկեցությանն ուղղված առաջարկներով. «Այն գումարներով, որոնցով Երևանի տոնն են կազմակերպել, կարելի էր քաղաքի այգիները վերականգնել: Մենք գումարն ուղղակի վատնում ենք այն դեպքում, եթե կարելի է ավելի մնայուն աշխատանքների մեջ ներդնել»,-ասաց նա՝ շեշտելով, որ մենք նման ենք ոչ տնտեսվար հասարակության:

Հրապարակախոսն այդ նպատակների մեջ երկրի զարգացում չի տեսնում և կարծում է, որ ամեն տարի քաղաքի ծննդյան տոն նշելն իր մեջ տրամաբանություն չունի: Նա առաջարկում է հոբելյանական տոն նշել գոնե 10 տարին մեկ, եթե ոչ 25: «Մենք պետք է նշենք Երևանի 2800-ամյակը, որին պետք է նախապատրաստվել հենց այսօրվանից՝ բարեկարգելով և շենացնելով քաղաքը: Քաղաքն այսպես են սիրում»,-ասաց Կարինե Հակոբյանը և առաջարկեց գոնե մինչև Երևանի 2800-ամյանը դադարեցնել այդ գումարների անիմաստ վատնումը:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Partner news