ՄԱԿ-ի ԱԽ-ն հետաձգել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումը մինչև հոկտեմբերի 24-ը![]() 23 հոկտեմբերի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է Սիրիայում տիրող իրավիճակի քննարկումը մինչև չորեքշաբթի, երբ կկայանա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի մասնակցությամբ ճեպազրույց: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Բրահիմին ցանկություն է հայտնել ճեպազրույց անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Ուստի մենք առավոտից լսելու ենք Բրահիմիին, իսկ Սիրիայի վերաբերյալ քննարկումներ այսօր չեն լինի»,-ասել է Չուրկինը: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |