ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Ցեղասպանության ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ձեւավորումը կարող է օգտակար լինել, սակայն ոչ թե ցեղասպանության բուն փաստը ուսումնասիրելու համար, այլ այդ հարցը քննարկելու եւ լուծման ուղիներ գտնելու համար: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի ընթացքում լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, եթե հանձնաժողովը ստեղծվի այդ նպատակով, ապա հայկական կողմը դեմ չի լինի: Ինչպես նշել է Ա.Մարգարյանը, Հայոց ցեղսպանության ճանաչումը անհրաժեշտ է մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար եւ ունի համամարդկային արժեք:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---