ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի եւ չդատապարտվի, ապա նման հանցագործութունները մարդկության դեմ կկրկնվեն: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 20 դարում եղել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Հոլոքոսթը, Ռուանդայի ցեղասպանությունը եւ այլ ցեղսպանություններ այլ երկրներում: «Չի նշանակում սա արդյո՞ք որ ցեղասպանության սպառնալիքը անպակաս է մարդկությունից նրա ողջ զարգացման ընթացքում»,-նշել է նա: Վ.Օսկանյանի խոսքերով, «հայկական հարցը» վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկականի շրջանակներից, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 50 երկրների ներկայացուցիչներ այսօր Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում փորձում են ուղիներ գտնել ապագայում ցեղասպանության կրկնումը կանխարգելելու համար:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---