«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը կիրակի մեկնել է արտերկիր

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը կիրակի մեկնել է արտերկիր

PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանը կիրակի օրը կրկին մեկնել է արտերկիր: Այս մասին «Հրապարակ»-ին տեղեկացրել է Ծառուկյանի մամուլի քարտուղարը: Որ երկիր` չի ասվել: Երբ «Հրապարակ»-ը փորձել է Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրից ճշտել, թե որ երկիր է մեկնել, մտերիմը զարմացած ասել է. «Ոչ մի տեղ էլ չի մեկնել, Երևանում է»: Այնուհանդերձ, ԲՀԿ պաշտոնական խողովակը կրկնել է իր պնդումը: Ինչ վերաբերում է Ծառուկյանի կարծիքին «Կենտրոն» հեռուստատեսությամբ Լևոն Զուրաբյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ, որ եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միանան, կկարողանան հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա ասել է. «Հնչել է տեսակետ, որը գոյության իրավունք ունի»: Ասել է թե` համաձա՞յն եք այդ կարծիքի հետ,- հարցրել է թերթը: «Որևէ այլ մեկնաբանություն այս պահին ես չունեմ»,- ասել է Իվետա Տոնոյանը: Զուրաբյանի հնչեցրած մտքի մեկնաբանություն չուներ նաև ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա ընդամենը ասել է. «Նորմալ եմ համարում այդ կարծիքը»: Մեկնաբանություն ուներ Գագիկ Ջհանգիրյանը. «Եթե ԲՀԿ-ն աջակցի Հայ ազգային կոնգրեսի թեկնածուին, ես կողմ կլինեմ, որ միանանք»: Հակառակին դե՞մ եք: «Ես պնդում եմ, որ Կոնգրեսն իր թեկնածուն է ունենալու»,- ասել է Ջհանգիրյանը «Հրապարակ»-ին:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Partner news