Սերգեյ Շաքարյանց. Սիրիայում հայերի սպանությունները պատահականություն չեն![]() 24 հոկտեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հաճախակի են դարձել հայերի սպանությունները: Դա պատահականություն չէ, ավելին, իրականացվում է կոնկրետ մարդասպանների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ վստահեցնելով, որ այդ մարդասպանները ամերիկամետ արաբական երկրներից ինչ-որ վարձկաններ են, որոնք մտնում են քրիստոնյա թաղամասեր: Ըստ բանախոսի, նման իրավիճակում հայերի կարևորագուն քայլը պետք է լինի այն, որ հայությունը գոնե, որպես նախազգուշական քայլ, հայտարարի իր ուժերի միավորման մասին: «Հայ համայնքը պետք է վաղուց հայտարարեր, որ իր տարածքը վերցնում է հսկողության տակ: Մենք պետք է սպառնանք ու շատ կտրուկ ասենք, որ հայկական թաղամաս մտնողը կյանքով է վճարելու: Եվ իհարկե դա համաձայնեցված պետք է լինի տեղի իշխանությունների հետ»,-ասաց Շաքարյանցը, նշելով, որ դա միանշանակ հնարավոր է իրականացնել, որովհետև Սիրիայում ապրում են չպարտված և անկոտրում կամքի տեր հայեր: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |