Հանրապետական պատգամավորը ԲՀԿ-ին իրենց մրցակից չի համարում![]() 24 հոկտեմբերի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը նախագահական ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն իր այս պնդումը բացատրում է նրանով, որ երկու քաղաքական ուժերը ստորագրել են հուշագիր, որից այն կողմ ԲՀԿ-ն այլ պաշտոնական հայտարարություն չի արել: «Ցանկացած քաղաքական ուժ մրցակից է, նայած ինչ կշռով, բայց ԲՀԿ-ին նախագահական ընտրություններում մրցակից չեմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նախագահական ընտրություններում հիմնական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե որևէ մեկը քաղաքական դաշտում տեսնում է այլ ֆավորիտի, թող անունը տա։ Մենք տեսնում ենք միայն Սերժ Սարգսյանին»: Պատգամավորի բնորոշմամբ, իրենք այս հայտարարություններն անում են՝ հիմք ընդունելով անցած ԱԺ ընտրությունները: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |