Երկու հայկական պետությունների նախագահները մասնակցել են ազատամարտիկների հուշարձանի բացմանը![]() 24 հոկտեմբերի 2012 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 24-ին մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է մեր հանրապետության տարբեր բնակավայրերում նման կառույցների առկայությունը՝ թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, թե ազգային արժեքների պահպանման տեսանկյունից: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցման աշխատանքներին՝ նշելով, որ դրանով նրանք իրենց արժանի ավանդն են բերում հայրենի երկրի զագացմանն ու բարգավաճմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Partner news Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Partner news |