ՀԱՅԵՐԻ ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԽՐԱԽՈՒՍՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ Է ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրեն, ՌԴ ԱԴԾ սահմանապահական վարչության պետ գեներալ գնդապետ Վլադիմիր Պրոնիչեւին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանների պաշտպանության համատեղ ծառայությանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկա մակարդակի եւ զարգացման հեռանկարների առնչությամբ: Վլադիմիր Պրոնիչեւն իր հերթին նշել է, որ հայերը թե նախկինում եւ թե հիմա բարյացակամ են վերաբերվում ռուս սահմանապահներին, ինչը վերջիններիս աշխատանքը խրախուսող կարեւոր հանգամանք է:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---