ՀԻՍՏԵՐԻԱՆ, ՇԱՆՏԱԺԸ, ՍՊԱՌՆԱԼԻՔԸ` ՃՆՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ կան տարեթվեր, որոնք միացնող ուժ ունեն եւ որոշում են նրա ճակատագիրը շատ տասնամյակների, միգուցե եւ հարյուրամյակների համար: Հայերի համար, որտեղ էլ նրանք բնակվեն` Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Լիբանանում կամ մոլորակի մի այլ անկյունում, կա մի ընդհանուր ողբերգական ամսաթիվ: Դա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Յուրաքանչյուր տարի այդ օրը աշխարհով մեկ սփռված հայկական ընտանիքներում մոմեր են վառում ի հիշատակ անմեղ զոհվածների»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում: Ա.Ղուկասյանի հայտարարության մեջ նշվում է.«Մեր ժողովրդի պատմությունը իմացող մարդիկ երբեք իրենց հարց չեն տա, թե ինչու են այդքան հայեր բնակվում իրենց պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Պատմությունը վաղուց ի վեր պատասխանել է այդ հարցին` 90 եւ ավելի տարիներ առաջ: Սակայն պետությունը, որն իրագործեց 20 դարի առաջին ցեղասպանությունը եւ որն այժմ բարձրաձայն հայտարարում է եվրոպական եւ համամարդկային արժեքներին իր նվիրվածության մասին, ցավոք, մինչ այժմ չի մեղանչել իր կատարած հանցագործության համար: Ավելին, այդ նույն պետությունը այժմ ցինիկ քայլեր է ձեռնարկում համոզելու համար համաշխարհային հանրությանը հանել օրակարգից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Բոլոր այն պետությունները, որոնք այս կամ այն մակարդակով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, անխուսափելիորեն բախվել են պաշտոնական Անկարայի արձագանքին: Նրանք հնարավորություն են ունեցել գործնականում համոզվելու համար նրանում, թե ինչ արժեքներ են այսօր գերիշխում թուրքական հասարակության մեջ: Իսկ դրանք այնպիսիք են, որ թուրք ժողովրդի թշնամիների թվին են դասվում բոլոր այն երկրները, որոնք կատարել են իրենց պարտքը մարդկության առջեւ: Հիստերիան, շանտաժը, բոլոր հարաբերությունները խզելու սպառնալիքները միջոցների այն ոչ լրիվ ցանկն է, որոնք օգտագործվում են քաղաքական ճնշում գործադրելու համար նրանց հանդեպ, ովքեր ճանաչել կամ պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, Անկարայի ջանքերը այդ ուղղությամն հաճախ բերում իրենց ցանկալի արդյունքներ: Ցինիզմի վերին աստիճանը պետք է համարել այն քաղաքական գործիչների դիրքորոշումը, այդ թվում եւ Արեւմուտքի մի շարք երկրներից, որոնք նպատակ ունենալով թույլ չտալ իրենց պետությունների հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հետ, հայտարարում են, թե իբր 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած Կոնվենցիան ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ նրա համար պատիժ սահմանելու համար հետադարձ ուժ չունի, եւ չի կարող կիրառվել Արեւմտյան Հայաստանում 90 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հանդեպ: Նման դիրքորոշումը քաղաքական փարսեության տիպիկ օրինակ է, եւ հող է ստեղծում նման նոր հանցագործությունների համար, ընդ որում հաճախ այն նույն պետության կողմից, որն արդեն մեկ անգամ իրագործել է ցեղասպանություն»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---