Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել Էրիսլենդի Լարայի հետ մենամարտին![]() 25 հոկտեմբերի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Պարտություններ չունեցող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը շարունակում է նախապատրաստվել կուբացի Էրիսլանդի Լարայի հետ մենամարտին: Այդ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում: Հաղթողը կդառնա WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ: Այդ տիտղոսը ներկայումս պատկանում է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին, հաղորդում է allboxing.ru-ն: «Հուսով եմ, որ Վանեսի համարձակությունը կների, որպեսզի ռինգ դուրս գա նմանատիպ տրամադրվածությամբ: Նա վերջապես կիմանա, թե ինչ է նշանակում մենամարտել բարձր դասի մրցակցի հետ»,-հայտարարել է Լարան: Partner news Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Partner news |