Գվատեմալայի Ազգային կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խումբ կստեղծվի![]() PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Գվատեմալա: Հոկտեմբերի 24-ին նա հանիդպել է նաև Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաև նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա: Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը Ջուդի Ռիվերա Էստրադային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևավորման վերաբերյալ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |