Ջրօգտագործող մի քանի ընկերություններ տուգանվեցին

Ջրօգտագործող մի քանի ընկերություններ տուգանվեցին

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Մասիս», «Մուսալեռ», «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում իրականացված ստուգման արդյունքներն արդեն հայտնի են:

Արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին:

Միաժամանակ «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով խիստ նկատողություն են հայտարարվել ընկերության գլխավոր ճարտարագետին, շահագործման և վերանորոգման, ինչպես նաև ջրօգտագործման բաժինների պետերին: «Մուսալեռ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից ևս նկատողություն է հայտարարվել ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին; Ընդ որում, «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով նկատողություն է հայտարարվել ջրի հաշվառման պատասխանատուին: Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաև «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում:

Partner news
 Ուշագրավ
Լյուքս Ստեփանյանի ծնողները համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news