Շ. Քանդահարյան. Բռնկումների զսպիչ և հրահրիչ գործոններն արտալիբանանյան կենտրոններից են կախված![]() 25 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ: Այս մասին իր «Արտալիբանանյան կենտրոններն ու բաց հրապարակը» հոդվածում գրում է Բեյրութում հրատարակվող «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Լրատվական այս թոհուբոհում հայկական շրջանակներից անվերջ Բեյրութ հասնող հարցադրումները կկենտրոնանան սիրիական մոդելի լիբանանականացման հավանականության վրա: և այդպիսի մտավախությունը շարունակվում է ահագնանալ, հասնելու համար այնտեղ թե` լիբանանահայությունը նոր արտահոսքի եզրագծին առջև է կանգնած, ինչ որ առհասարակ միջին արևելյան հայկական գաղութների ճակատագրի ճշտորոշման տեսակետից վճռական փուլ է ենթադրում, գրում է հոդվածագիրը: Հեղինակը նշում է, որ որ նախ պետք է հիշել, որ վերջին ցնցող պայթյունին անմիջապես հաջորդած ապահովական բռնկումների առիթով գերտերությունները իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հստակ դարձրին, որ ներլիբանանյան կայունությունը պետք չէ խնդրո առարկա դարձնել: Այս չի ենթադրում անշուշտ, որ գերտերությունների կողմից կիրառելի քաղաքականությունը համահունչ է և հարազատ` կատարված հայտարարություններին: Այնուամենայնիվ նախանշում է, որ գեթ այս հանգրվանին աշխարհաքաղաքական ուժերի օրակարգային կիզակետը հարևան Սիրիան է և նույնածավալ գործողություններ որոշ ժամանակի համար չպիտի տեղափոխվեն Լիբանան: Այլապես, հյուսիսային Լիբանանում արձանագրված սահմանափակ բնռկումները շատ արագ պիտի տարածվեին ամբողջ երկրում: Պայթունավտանգ կարգավիճակը միշտ էլ ուղեկցել է լիբանանյան կացությանը, երբ մանավանդ բազմակողմանիորեն համոզիչ է դարձել, որ մայրիների երկիրը օտար ուժերի համար քաղաքական բաց տարրալուծարան է` փորձարկումներ կատարելու, առևտուր անելու, հաշիվներ մաքրելու, թափանցելու և...ապահովական կացություններ ստեղծելու, գրում է Քանդահարյանը: Համալիբանանյան ընդհանուր գիտակցության բացակայությունը` շիկացումներից հեռու մնալու, կոճակի սեղմումներով չղեկավարվելու, լարվածությունը չեզոքացնելու, հարցերը պետական համապատասխան ատյաններում երկխոսության միջոցով քննարկելու, ավելի կդյուրացնեն արտաքին կենտրոնների հեռակառավարման այս համակարգի արդյունավետ աշխատանքը: Լիբանանահայ գործոնի ավանդական ընտրանքը` բևեռացումների մաս չկազմելու և համալիբանանյան շահերը գերադասելու, միջհամայնքային համակեցության համար համայնքների իրողական ներկայացվածությունը հարգելու և համագործակցելու, այսօր ևս ինքն իրեն գերակա ուղղություն իբրև զգալի է դարձնում շատ սուր կերպով:Մանավանդ, որ եթե ոչ անմիջական հանգրվանին, այսուհանդերձ բաժանարար աշխարհաքաղաքական ալիքները միջերկրական այս ծովափը ևս հարվածելու նշաններ են ցույց տալիս` իսլամական երկու մեծ համայնքները իրար հակադրելու ճանապարհով չբացահայտված ծրագրեր իրականացնելու համար: Արաբական գարնանային հովերի առաջացրած ալիքների հետ առնչություն ունենան դրանք թե ոչ, վտանգի անընդհատ սպառնալիքի շեշտումը այս օրերին կապվում է ռմբահարումներով քաղաքական թիրախներ հարվածելու և նրանց իբրև հետևանք նոր իրավիճակներ հրամցնելու վերջին արարքին, որ շատ արագ լիբանանյան սահմաններից դուրս եկավ, ստացավ շրջանային-միջազգային տարողություն և արժանացավ աշխարահաքաղաքական կարևորագույն կենտրոնների անմիջական արձագանքումներին: Պարզ է, որ լիբանանյան բռնկումները կմնան սահմանափակ և չեն կլանի երկիրը: Հայտնապես զսպիչ գործոնները դեր ունեն այստեղ: Ըստ երևույթին համալիբանանյան բռնկման ազդանշանը տրված չէ: Լիբանանյան երկարատև տագնապի փորձառությունը հուշում է, որ ինչպես զսպիչ, այնպես էլ հրահրիչ գործոններն ու հանգամանքները արտալիբանանյան կենտրոններից կախյալ են: Դամոկլյան այս սուրը պիտի շարունակի ճոճվել լիբանանյան երկնակամարի վրա այնքան ժամանակ, որ հեռակառավարումը մերժելու համալիբանանյան կամքը չի կայանում և այդպիսով տեղի կտա արտալիբանանյան կենտրոնների անարգել և ազատ գործունեությանը` Բեյրութի քաղաքական բաց հրապարակի վրա, ասվում է Շահան Քանդահարյանի հոդվածում: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |