Նոյեմբերի 1-ից 7-ը կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների 7-րդ հանրապետական փառատոնը![]() 25 հոկտեմբերի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից 7-ը Երևանում կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների 7-րդ հանրապետական փառատոնը: Այն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս տարի փառատոնին կմասնակցեն 11 ներկայացումներ: Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ներկայացումների որակը տարեցտարի լավանում է, իսկ այս տարին աչքի է ընկնում նորարարություններով: ԹԳՄ մյուս քարտուղար Լևոն Մութաֆյանը նշեց, որ երիտասարդ ռեժիսորները ձգտում են ավելի փոքր ձևերի և կամերային թատրոնի: Այս տարվա փառատոնն աչքի է ընկնում նրանով, որ երիտասարդ ռեժիսորները անդրադարձել են նաև հայ հեղինակների՝ Լեռ Կամսար, Ալեքսանդր Թոփչյան և Րաֆֆի: Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան ռեժիսորները: Partner news «ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում Partner news |