Հոլիվուդը գնել է Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի էկրանավորման իրավունքը

Հոլիվուդը գնել է Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի էկրանավորման իրավունքը

PanARMENIAN.Net - Stone Village Pictures ընկերությունը և պրոդյուսեր Սքոտ Սթեյնդորֆը հայտարարել են ըստ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մտադրության մասին: Հոլիվուդյան ընկերությունը չայրվող վեպի էկրանավորման իրավունքը վեցանիշ գումարով Միխայիլ Բուլգակովի միակ ժառանգից` Սերգեյ Շիլովսկուց, ով նրա երրորդ կնոջ որդին է և բնակվում է ԱՄՆ-ում:

Ընկերությունը հրավիրել է անվանի դերասանների ողջ համաստեղություն: Ասում են, որ ֆիլմում կարող են հանդես գալ Ալ Պաչինոն (Վոլանդ), Դենի դե Վիտոն (Բեգեմոտ կատու), Նիկոլաս Քեյջը (Իեշուա Գա Նոցրի), Ջոն Մալկովիչը (Պոնտացի Պիղատոս), Մեթ Դեյմոնը (Բեզդոմնի) և Ռալֆ Ֆայնսը (Վարպետ):

Partner news
 Ուշագրավ
Ազնավուրը կատարել է իր լավագույն հիթերը՝ La Bohême, Que C'est Triste Venise, La Mamma и She
Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը
«Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային
Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից
Partner news