«Popok» գովազդի միջազգային փառատոնը բացված է

«Popok» գովազդի միջազգային փառատոնը բացված է

PanARMENIAN.Net - «Popok» գովազդի միջազգային փառատոնն այսօր բացվեց Երևանի քաղաքապետարանում: Փառատոնի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ կլոր սեղան «Մեծ քաղաքների գովազդ. Մեծ քաղաքներում գովազդ» թեմայով, որի ընթացքում քննարկվեցին Երևանի արտաքին տեսքի և մայրաքաղաքը` որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելու հայեցակարգերին վերաբերող հարցեր: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, այս տարի փառատոնը բացվեց կլոր սեղանով, քանի որ փառատոնին աջակցում է Երևանի քաղաքապետարանը և փառատոնին առընթեր նպատակ է դրվել քննարկել նաև մայրաքաղաքի արտաքին գովազդին, ձևավորմանը և այլ առընթեր հարցեր: «Փառատոնը լայն արձագանք է ստացել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հոլանդիայում և շարունակում է բարձրացնել իր վարկանիշը միջազգային հարթակում: Մասնակիցներն ու ժյուրիի անդամները 15 տարբեր պետություններից են, և հետագայում հույս ունենք ընդլայնել այդ երկրների ցուցակը»,- նշեց նա:

Կլոր սեղանի բացմանy Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հայտնեց, որ նոյեմբերի 15-ից փետրվարի մեկը Երևանի քաղաքապետարանը կհայտարարի Երևանը` որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելու հայեցակարգերի` Brandbook-երի մրցույթ, որի ընթացքում ներկայացված հայտերը կքննարկվեն մինչև մարտի կեսերը, և կընտրվի Երևանի հետագա զարգացման և տուրիստական կենտրոն ներկայացնելու լավագույն տարբերակը: Նրա խոսքով, կմշակվի նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգ:

Կլոր սեղանի ընթացքում մի շարք երևանյան և արտասահմանյան գովազդատու ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում` BB Media-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը, Կարեն Կոմենդարյանը ներկայացրեցին Երևանի Brandbook-ի տարբերակներ, որոնց շուրջ էլ ծավալվեց քննարկումը:

«Popok» գովազդի միջազգային փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը: Այս տարի փառատոնի 6 հիմնական անվանակարգերին («Հեռուստա- և վիդեոգովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքեթինգային արշավ», «Գրաֆիկական դիզայն») ավելացել է «Գիրք» անվանակարգը: Անվանակարգը սահմանվել է Երևանի` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով` ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Փառատոնի շրջանակում այս տարի Հայ-Ռուս (Սլավոնական) համալսարանում վարպետության դասեր կանցկացնեն հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Հոլանդիայից և Գերմանիայից: Այս տարի փառատոնը կանցկացվի երրորդ անգամ:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news