Շարունակվում են կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին նվիրված համերգները

Շարունակվում են կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին նվիրված համերգները

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբեր 26-ին՝ ժ. 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում նշելու են շվեյցարաբնակ հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակը:

Համերգում հնչելու են կոմպոզիտորի «Օ, թագավոր», «Մնացյալը լռություն է», «Համայն աշխարհի արարածները», «Երաժշտություն ստվերում» ստեղծագործությունները: Մենակատարներ՝ Իրինա Զաքյան (սոպրանո), Մերի Մովսիսյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արամ Ասատրյան (ջութակ), Յանա Դարյան (ալտ), Կարեն Խաչատրյան (կոնտրաբաս), Հովհաննես Պապիկյան (հոբոյ), Մարտին Ուլիխանյան ( կլարնետ): Համերգը ղեկավարելու են Էդուարդ Թոփչյանը և Ռոբերտ Մլքեյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել էր նրա Missa de Lumine ստեղծագործությունը: Նույն օրն իր 50-ամյակի կապակցությամբ Հալաջյանն արժանացել էր ՀՀ մշակույթի նախարարության բարձագույն պարգևի` Ոսկե մեդալի:

Partner news
 Ուշագրավ
«ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին
«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել
«Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին
Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում
Partner news