Լրացավ Ամերիկյան համալսարանի և ՎիվեՍելլ-ՄՏՍ-ի համագործակցության 5-րդ տարին![]() 25 հոկտեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է շուրջ 5 տարի առաջ: Ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվել են դասընթացներ, մասնագիտական պրակտիկա, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակում: Տարբեր ծրագրերի իրականացման այդ պատրաստակամությունը դրսևորվել է սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցությամբ: Որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հերթական քայլով խրախուսում է որակյալ կրթություն ստանալու ուսանողների ցանկությունը: Համալսարանի 2 մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ ապահովվել են ինտերնետ հասանելիությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս բուհին տրամադրել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 10 հատ 3G երթուղիչ, ինչպես նաև Wi-Fi ապահովող տարբեր հզորության սարքավորումներ: Հզոր գործիք համարվող համացանցից անկաշկանդ օգտվելու պրոֆեսորադասախոսական կազմի երբեմնի նպատակն այժմ արդեն իրականություն է: «Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Մենք պատրաստ ենք խրախուսել հետազոտող ուսանողի կրթական պահանջները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արտաքին շուկայում Հայաստանի անվիճելի մրցունակության համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում գիտակ կադրեր պատրաստելու բուհերի վճռականությունը: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |