Երևանի նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան զոհեր![]() 25 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքնություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կան երկու զոհեր և երկու տուժածներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեվորգ Սաֆարյան (60 տ.): Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |