Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ ձայների մասին Կարեն Ավագյանի հարցին կպատասխանի հանրությունը![]() 25 հոկտեմբերի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն այսօրի Facebook սոցցանցի իր էջում հարց է բարձրացրել այն մասին, թե արդյոք ԲՀԿ-ն 2012թ.-ի ԱԺ ընտրություններին այդքան ձայն կհավաքեր, եթե չլինեին 2011թ.-ի ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև դրանից առաջ ստորագրված կոալիցիոն հուշագրերը: Հարցին ի պատասխան ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց. «Ես չգիտեմ ինչ աջակցության մասին է խոսքը: ԲՀԿ-ն ունեցել է այնքան ձայն, ինչքան որ ունեցել է վստահություն, և այդ վստահությունն օր օրի շարունակում է աճել: Այդ հարցին ավելի իրավասու է պատասխանելու հանրությունը»: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |