Երևանում և Սան Խոսեում ոչ ռեզիդենտ դեսպաններ կհավատարմագրվեն![]() 26 հոկտեմբերի 2012 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Սան Խոսեում հոկտեմբերի 25-ին կայացան Էդվարդ Նալբանդյանի և Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների նախարար Խոսե Էնռիկե Կաստիլո Բառանտեսի բանակցությունները: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ինքը բարձր է գնահատում հայաստանյան գործընկերոջ այցելությունը, որը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները: «Մեր երկրները շատ նմանություններ, հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեն և ես համոզված եմ, որ այս առիթը կօգտագործենք պայմանավորվելու փոխգործակցության զարգացման շուրջ: Ինչպես և Հայաստանը, Կոստա Ռիկան ցանկանում է ընդլայնել հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ, այստեղ ևս մեր նպատակները համընկնում են»,- ընդգծեց նախարար Բառանտեսը: «Հայաստանը վարում է ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքականություն, որի կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխարհամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը, քանզի համոզված ենք, որ 21-րդ դարում չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով և դիվանագիտության մեջ սահմանափակվել միայն սեփական տարածաշրջանի տեսլականով, անտեսել այլուր տեղի ունեցող զարգացումները: Այդ առումով մեր դաշնակիցների, ավանդական գործընկերների հետ առավել խորացող համագործակցության հետ մեկտեղ, մենք մեծ կարևորություն ենք տալիս լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլեր ձեռնարկում այդ ուղղություններով», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, տնտեսական հարաբերությունների ընդլայնման, մշակութային փոխանակումների խթանման նպատակով համատեղ իրականացվելիք քայլերի շուրջ: Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանում և Սան Խոսեում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրելու, պատվո հյուպատոսներ նշանակելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ փաստաթղթերի մշակման և Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Երևան նախատեսվող այցելության ժամանակ դրանց ստորագրման վերաբերյալ: Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ նախարարներն առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության, տուրիզմի և մշակութային բնագավառները: Նախարար Բառանտեսն իր գործընկերոջը ներկայացրեց ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի, տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ: Հոկտեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների և արտաքին առևտրի հանձնաժողովի նախագահ Մարիա Ժանետե Ռուիզ Դելգաոյի հետ: Ավարտելով այցելությունը լատինաամերիկյան երկրներ, Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Փարիզ, որտեղ հոկտեմբերի 27-ին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Partner news
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Partner news |