Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվել է Արթուր Մարտիրոսյանի ցուցահանդեսը

Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվել է Արթուր Մարտիրոսյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այս օրերին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ներկայացված է Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մարտիրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Համալսարանի շրջանավարտն ու դասախոսը վերջին հինգ տարիների 50 աշխատանք ընդգրկող ցուցահանդեսը նվիրել էր հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:

Հայաստանի բնաշխարհի գույներն ու գեղանկարչի զգացողություններն արտահայտող «Ձյունե ճանապարհ», «Արքայամոմեր», «Եղրևանի», «Կակաչներ» «Մասրենի» «Առավոտ», «Դաշտային ծաղիկներ», «Պատահական օր», «ՙԽոր աշուն» և մյուս աշխատանքները բարձր գնահատեցին ներկաները:

«Կա արվեստ` արվեստագետների և արվեստ` բոլորի համար, նրա գործերը բոլորի համար են»,-Արթուր Մարտիրոսյանի աշխատանքները այսպես բնորոշեց ՀՀ և ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը: Ժողովրդական նկարիչն այս աշխատանքները դասում է «ավանգարդ» ոճին` «նորի փնտրտուք, մտքերը նորովի արտահայտելու ձևերի դրսևորում»:

Գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը գոհ է իր ճակատագրից, և կարծում է, որ առանց այս համալսարանի իր կյանքն այլ կերպ կդասավորվեր: «Լավագույն տարիներս անց եմ կացրել այստեղ` շփվելով նկարչական դպրոցի մեծերի հետ, որոնցից շատ բան եմ սովորել: Այսօր ես վերադարձնում եմ այն, ինչ տվել է ինձ Մանկավարժականը»,- ընդգծեց գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news