Նաիրա Զոհրաբյան. Իմ հայտարարությունը խեղաթյուրել են![]() 26 հոկտեմբերի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել այն մասին, թե Գագիկ Ծառուկյանի թեկնածության վերաբերյալ իր խոսքը բացառապես իր կարծիքն է: «Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձևաչափը, ես բառացի պատասխանել եմ հետևյալը՝ ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, բայց ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես ևս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է միտումնավոր, կամ գուցե ոչ, և ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնացելու է սեփական թեկնածուով»,- ասել է Զոհրաբյանը: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |