Սփյուռքի նախարարը ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություն է կարդացել![]() 26 հոկտեմբերի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ի՞նչ է սփյուռքը, ի՞նչ հիմնախնդիրներ կան այսօր սփյուռքում և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական սփյուռքը: Այս և մի շարք այլ հարցեր այսօր արծարծվեցին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպմանը սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների հետ: Նախարարը խոսեց հայկական սփյուռքի առաջացման, ձևավորման փուլերի, հայկական սփյուռքի առանձնահատկությունների, սփյուռքահայերի հոգեբանական խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններին: Հրանուշ Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց սփյուռքի հետ տարվող նախարարության աշխատանքը, քաղաքականությունը և ռազմավարությունը: Ուսանողներն էլ բարձրացրեցին իրենց հուզող և հետաքրքրող հարցեր, որոնց պատասխանները նախարարը գտնում էր, իսկ լուծման տարբերակները փորձում ուսանողների հետ միասին փնտրել: Ուսանողների կողմից հնչեցին հարցեր հայ-թուրքական հարաբերությունների, սփյուռքի գոյատևման խնդիրների, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման և այլ թեմաների վերաբերյալ: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |