«Պինդ կաղինը 5» ֆիլմի երկրորդ թրեյլերը նոր մանրամասներ է բացահայտում (վիդեո)

«Պինդ կաղինը 5» ֆիլմի երկրորդ թրեյլերը նոր մանրամասներ է բացահայտում

PanARMENIAN.Net - «Պինդ կաղինը 5» ֆիլմի երկրորդ թրեյլերը նոր մանրամասներ է բացահայտում: Սա «Պինդ կաղինը» շարքի հինգերորդ ֆիլմն է` Լեն Ուայզմանի «Պինդ կաղինը 4.0» արկածային մարտաֆիլմի շարունակությունը: Ռեժիսոր Ջոն Մուրը («Թշնամու թիկունքում», «Փյունիկի թռիչքը») նկարահանումները սկսել է այս տարվա ապրիլին: Սցենարը Սքիփ Վուդսինն է, որը հայտնի է «Իքս մարդիկ. Սկիզբը: Ռոսոմախա» ֆիլմի վրա տարած աշխատանքներով: Նյույորքցի ոստիկան Ջոն ՄաքՔլեյնի դերը, ինչպես և նախորդ չորս ֆիլմերում, կատարում է Բրյուս Ուիլիսը: Վերջինիս խոսքով, ֆիլմը, հնարավոր է, ունենա շարունակություն` վեցերորդ մաս:

Նոր ֆիլմում Ջոն ՄաքՔլեյնը կմեկնի Ռուսաստան, որպեսզի փրկի իր որդուն` Ջեքին, ով մասնակից է ռուս հանցավոր առաջնորդի բանտային փախուստի գործին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2013թ. փետրվարի 14-ին:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news