«168 ժամ». «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ». Խնդիրը միջկուսակցական չէ

«168 ժամ». «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ». Խնդիրը միջկուսակցական չէ

PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, երեկ ԱԺ ճեպազրույցում անդրադառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև ծագած խնդրին, ասել է, թե այն միջկուսակցական խնդիր չէ:

«Այլ հարց է, որ մեր կողմից հայտարարվել է, որ Խաչիկ Քոքոբելյանը չի ներկայացնելու «Ազատ դեմոկրատները»: Եթե չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը, դե ֆակտո ներկայացնելու են «Ազատ դեմոկրատները», մենք մեր դիրքորոշումը հնարավոր է հստակեցնենք»: Ըստ նրա՝ խմբակցությունից նրանց հեռացնելու պահանջ չկա, քանի որ՝ «եթե ղեկավարը պնդում է, որ չի ներկայացնում խմբակցությունը, բնական է, որ ինքը պետք է լքի խմբակցությունը: Երբ վերջնականապես կհստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանն ինչ դիրքորոշում է ունենալու, մենք էլ կհստակեցնենք մեր դիրքորոշումը»:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news