«Հայկական ժամանակ». Ինչու՞ է Հեղինե Բիշարյանը մեկնել Չինաստան![]() 27 հոկտեմբերի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին իսկ օրից շատերին խորհրդարանում հետաքրքրում էր, թե որտեղ է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը սովորաբար անհարգելի պատճառներով նիստերից չի բացակայում: Քառօրյան անցավ, իսկ Բիշարյանն այդպես էլ չերևաց ԱԺ-ում: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ Հեղինե Բիշարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել է Չինաստան: Բաղդասարյանը, սակայն, Չինաստան է մեկնել որպես անվտանգության խորհրդի քարտուղար, այլ ոչ` որպես ՕԵԿ նախագահ, և իր կուսակից Բիշարյանին էլ Չինաստան է տարել որպես պատվիրակության անդամ: Թերթի թղթակիցը փորձել է ՕԵԿ գրասենյակից, ինչպես նաև Օրինաց Երկիր խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզել, թե ուր է Բիշարյանը և ինչ կարգավիճակով ու ինչու է Չինաստան մեկնել: ՕԵԿ-ի, ինչպես նաև Շահգելդյանի հեռախոսները լռել են: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |