Չիգորինի արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Դենիս Խիսմատուլինը![]() 27 հոկտեմբերի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Միխայիլ Չիգորինի անվան միջազգային շախմատի փառատոնի արագ շախմատի մրցաշարը: Մրցաշարի հաղթող է դարձել Դենիս Խիսմատուլինը Ռուսաստանից, որը 9 տուրում հավաքել է 8 միավոր: Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղն է զբաղեցրել Ռոբերտ Հովհաննիսյանը, նա 6,5 միավորով 10-րդ տեղում է: Հուշամրցաշարի գլխավոր մրցումները տեղի կունենա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը: Հայտագրվել է 300 խաղացող, այդ թվում 75 գրոսմայստերներ: Այս պահի դրությամբ մեկնարկային ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝ Ալեքսեյ Շիրով (Լատվիա), Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա), Զոլտան Ալմաշի (Հունգարիա), Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա), Կրիշնան Սաշիկիրան (Հնդկաստան), Վադիմ Զվյագինցև (Ռուսաստան), Վլադիմիր Պոտկին (Ռուսաստան): Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |