Հիլարի Քլինթոնը կհեռանա պաշտոնից ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո

Հիլարի Քլինթոնը կհեռանա պաշտոնից ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից ԱՄՆ նախագահի նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններից հետո:

«Ես մտադիր եմ հեռանալ երդմնակալության արարողությունից հետո»,-ասել է նա:

Պետքարտուղարը հավելել է, որ դեռ չի խոսել նախագահի հետ այդ թեմայով, քանի որ վերջինս զբաղված է նախընտրական արշավով:

Քլինթոնը նշել է, որ չի ցանկանում նախանշված ժամկետից ավելի երկար զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, սակայն, նշել է, որ «հարկավոր է մտածել այն աշխատանքի մասին, որը պետք է կատարվի»: «Ամեն դեպքում, ես պետք է խոսեմ նախագահի հետ»,-ասել է նա, հայտնում է Լենտա.ռու-ն:

Partner news
 Ուշագրավ
Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին
Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը
«Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը
Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի
Partner news