Չինաստանում վաճառքի է հանվել հեպատիտ Е դեմ առաջին պատվաստանյութը![]() 27 հոկտեմբերի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Չինական դեղագործական Xiamen Innovax Biotech ընկերությունը հայտարարել է, որ շուկա է հանում հեպատիտ Е դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Պատվաստանյութը 2-ամյա կլինիկական փորձարկումներ է անցել 113 հազար կամավորների մասնակցությամբ: Պատվաստանյութի արտադրության և վաճառքի թույլտվությունը ստացվել է 2011թ. դեկտեմբերին: Նախատեսվում է պատվաստել Չինաստանի բնակիչներին, որտեղ հեպատիտ Е-ի վտանգը մեծ է, ինչպես նաև առաջարկել աշխարհում վաճառքի համար: Ամեն տարի հեպատիտ E-ով հիվանդանում է մոտ 20 մլն մարդ: Այն հիմնականում տարածված է ասիական երկրներում: Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |