Արմսթրոնգի «Տուր դը Ֆրանսում» «նվաճած» յոթ տիտղոսները ոչ ոքի չեն հանձնվի![]() 27 հոկտեմբերի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հեծանվորդների միջազգային միությունը (ՀՄՄ) որոշել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի «Տուր դը Ֆրանսում» «նվաճած» յոթ տիտղոսները ոչ ոքի չհանձնել, տիտղոսներից նա զրկվել է դոպինգի օգտագործման պատճառով: Այս որոշումը կիրառելի է նաև մյուս բոլոր այն մարզիկների համար, որոնք որակազրկվել են դոպինգի պատճառով 1998-2005թթ.: ՀՄՄ-ն նաև պահանջել է Արմսթրոնգից վերադարձնել դրամական պարգևները: Մեկ այլ որոշմամբ, կհիմնվի լիովին անկախ արտաքին հանձնաժողով, որը կքննի ՀՄՄ դեմ առաջ քաշած մեղադրանքները Արմսթրոնգի գործի հետ կապված: Հանձնաժողովի կազմը հայտնի կդառնա նոյեմբերի սկզբին: «Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի և կվերադարձնենք հեծանվասպորտը հեծանվահրապարակ»: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |