Այսօր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է![]() 27 հոկտեմբերի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Ազգային ժողովի այգում ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա էին այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև զոհվածների ազգականները: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում Նաիրի Հունանյանի գլխավորությամբ կազմակերպված ահաբեկչության արդյունքում զոհվեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |