Երևանում կայացել է գոլֆի բարեգործական մրցաշար![]() 27 հոկտեմբերի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Արարատ Վալլի ակումբում» հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել գոլֆի մրցաշար, որի նպատակ էր գոլֆի տարածումը Հայաստանում, ինչպես նաև բարեգործությունը: Մրցաշարին հետևում էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն, ինչպես նաև օտարերկրյա այլ կազմակերպությունների ղեկավարներ: Ջոն Հեֆերնը նշեց, որ թանկարժեք համարվող այս մարզաձևի առկայությունը հաճախ օտարերկրացիների համար կարևոր հանգամանք է դառնում Հայաստան գալու համար: Գոլֆի պատմությանն ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո մեկնարկվել է մրցութային փուլը, որը տևել է ավելի քան 2 ժամ: Մրցաշարի հաղթողներ են դարձել «Ռենկո» ընկերությունը ներկայացնող Տիցիանո Ռոնդին, Արգենտինայի դեսպանատունը ներկայացնող Հենդի Հասսլերը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնող Կարեն Հովհաննիսյանն ու Լենսի Լեվիքը: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |