Կառլոս Պապուլյաս. Եվրոպան Հունաստանից շատ բան չպետք է պահանջի![]() 28 հոկտեմբերի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան չպետք է նոր պահանջներ ներկայացնի Հունաստանի տնտեսությանը, հոկտեմբերի 28-ին հայտարարել է հույն նախագահ Կառլոս Պապուլյասը: «Չի կարելի այս ժողովրդից ավելին պահանջել»,-ասել է նախագահը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում` Սալոնիկում Հունաստանի ազգային տոնին նվիրված ռազմական շքահանդեսից հետո: Հարկ է նշել, որ Սալոնիկում, տնտեսման նպատակով, ազգային «Օխիի տոնն» անցկացվում է առանց ռազմատեխնիկայի ավանդական ցուցադրության: Հաջորդ շաբաթ հունական կառավարությունը ծրագրում է կրկին կրճատել կենսաթոշակներն ու պետական աշխատողների աշխատավարձերը, աշխատանքից հեռացնել պետական սեկտորի հազարավոր աշխատակիցների: Partner news Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Partner news |