«ՏաԹևեր»-ի խցիկներում էին մնացել ոչ թե 37, այլ 41 ուղևորներ![]() PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծակի արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է «ՏաԹևեր»-ի աշխատակազմի ներկայացուցիչը: Դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները: Ուղևորներից 17-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ, 18-ը` կին և 7-ը` երեխա: Բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, ինչպես պահանջում է կարգը, տեղում են եղել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: «ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե` տեղական, թե` արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց: «ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |