ՀՀԿ նախըտրական համագումարի օրը հայտնի է.այն կկայանա դեկտեմբերի 15-ին![]() 29 հոկտեմբերի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀԿ-ն որոշել է կուսակցության նախըտրական համագումարի օրը. «ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է՝ դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը: Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների: Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը՝ ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում՝ չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ: Եվ երկրորդ տարբերակը՝ ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել: Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |