ԱԻՆ-ը դարձյալ ահազանգներ է ստանում Սյունիքի մարզից. պատճառը սողանքներն են

ԱԻՆ-ը դարձյալ ահազանգներ է ստանում Սյունիքի մարզից. պատճառը սողանքներն են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղի տներից մեկը, որը գտնվում է գտնվում է սողանքային գոտում, սողանքների ակտիվության պատճառով արդեն վտանգավոր է բնակության համար: Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ.Թադևոսյանին պատկանող տանը սողանքային երևույթներ չեն սպառնում, իսկ պատերի ճաքերը վտանգավոր չեն: Տնից մոտ 15 մ հեռավորության և մոտ 8 մ բարձրության վրա գտնվում է գյուղի խմելու ջրի գլխավոր աղբյուրը, իսկ մոտ 1 մ հեռավորության վրա նկատվում են հողաշերտի խոնավացման երևույթներ, որոնք տան արտաքին պատի ներսի խոնավացման հավանական պատճառ են: Թադևոսյանների ընտանիքին տրմադրվել է ժամանակավոր կացարան: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի ՏԻՀԳՄՀ և քաղաքաշինության վարչությունների պետերին:

Այս մասին Տեղեկանում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news