Ռիչարդ Կիրակոսյան. Ամերիկայում հայկական լոբբիի ուժեղացման միտում կա

Ռիչարդ Կիրակոսյան. Ամերիկայում հայկական լոբբիի ուժեղացման միտում կա

PanARMENIAN.Net - Ամերիկայում հայկական լոբբիի ուժեղացման միտում կա և այդ միտումը կշարունակվի մինչև 2015 թվականը:Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ այն, որ Ամերիկայի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի անդրադարձել Ցեղասպանության հարցին, Ցեղասպանության ճանաչման ջանքերն ավելի կարևոր է դարձնում: Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ Ցեղասպանության 100-ամյակին ճանաչման խնդիրը առաջ կքաշվի աշխարհի մի շարք երկրներում, ինչը իրական մարտահրավեր կլինի Թուրքիայի համար: Կրկին անդրադառնալով ԱՄՆ նախագահների թեկնածուների՝ Հայոց Ցեղասպանությանը չանդրադառնալու հարցին, փորձագետն ասաց, որ դա խոսում է ամերիկյան բարոյականության բոլոր կողմերի մասին:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Partner news