«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավորների դիմումները քննարկման փուլում են![]() 29 հոկտեմբերի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» ՔԿՀ -ում հացադուլ հայտարարած կալանավորների դիմումները դեռ քննարկման փուլում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած մի քանի դատապարտյալներից ու կալանավորներից Պաշտպանին ուղղված 3 դիմում են ստացել: Դիմումներից մեկի հեղինակ, դատապարտյալ Կարեն Թառոյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն «Սևան» կամ «Հրազդան» ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարող տեսակցել վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Կալանավոր Վարդան Դեմիրճյանն էլ իր դիմում հայտնել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները արձանագրել են, որ Դեմիրճյանի ձեռքերի վրա կան վնասվածքներ: Կալանավորը հայտնել է, որ ինքնավնասման միջոցով արտահայտել է իր բողոքը: Դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխվելու հարցում, քանի որ վերջինս վախենում է, որ այն խցում, որտեղ կրում է իր պատիժը, իրեն վտանգ է սպառնում: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4 կալանավորներ հացադուլ են հայտարարել: Նրանցից մեկը՝ որպես բողոքի նշան, կտրել էր մատը և այն ուղարկել լրատվամիջոցներից մեկի խմբագրություն: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |