Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի բողոքի քննությունը հետաձգվեց. քննիչն ու դատախազը դատին չներկայացան![]() 29 հոկտեմբերի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարարը Էդմոնդ Խուդյանը`խախտված իրավունքները վերականգնելու պահանջով դիմել է վերաքննիչ դատարան: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը: Ամերիկահայ գործարարի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ բողոքարկել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը` դատավարական իրավունքի խախտման հիմքով: Դատարանում, սակայն, այսօր լսվել է միայն սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների բողոքը, քանի որ դատարան հարկ չէին համարել ներկայանալ ոչ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, ոչ էլ գործով դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը: Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները արդեն երկրորդ անգամ են տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1.5 տարի ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1.5 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել: Դատարանը այսօր հետաձգել է բողոքի քննությունը. այն հույսով որ հաջորդին ՊԵԿ քննիչն ու գործով դատախազը կկարևորեն դատարանի ծանուցումը և կներկայանան նիստին: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |