Տարանտինոն իր «Ջանգո ազատվածը» դիտարկում է որպես եռամասի երկրորդ ֆիլմ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր «Ջանգո ազատվածը» նոր ֆիլմը դիտարկում է որպես եռամասի երկրորդ աշխատանք: Այդ մասին նա պատմել է Total Film հրատարակությանը: Ըստ Տարանտինոյի` առաջին մասը 2009թ. թողարկված «Անփառունակ սրիկաները» կինոժապավենն է: «Չնայած ֆիլմերի միջև եղած տարբերությանը, դրանք ինձ մեկ ամբողջության մասեր են թվում»,- ասել է ռեժիսորը: Նա խոստովանել է նաև, որ դեռև չգիտի, թե երբ կավարտի այդ եռամասը: «Ջանգո ազատվածը» Քվենթին Տարանտինոյի նոր գեղարվեստական ֆիլմն է, որը «սպագետտի-վեստեռն» ժանրում է նկարահանվել: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմի Ֆոքսը, Լեոնարդո դի Կապրիոն և Քրիստոֆ Վալցը: Ֆիլմը պատմում է Ջանգոյի (Ջեյմի Ֆոքս) մասին, որը ազատության մեջ հայտնված ստրուկ է և փնտրում է իր կնոջը` Բրումգիլդային (Քերի Վաշինգտոն): Վերջինս իր տիրոջ` Քելվին Քենդիի (Լեոնարդո դի Կապրիո) կալանքի տակ է: Ջանգոյին օգնում է նրա գերմանացի վարձու մարդասպան, դոկտոր Քինգ Շուլցը (Քրիստոֆ Վալց): Նա դեմ է ռասիզմին և ստրկությանը, ուստի ազատ է արձակում Ջանգոյին և սովորեցնում իր արհեստը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2012թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում: Պատահական չէ, որ կինոժապավենի կարգախոսն է «Այս Ծննդյան տոներին Ջանգոն կազատվի շղթաներից»: Partner news Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Partner news |