ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիասթափված է Սիրիայում հրադադարի ձախողմամբ![]() 29 հոկտեմբերի 2012 - 21:44 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր հիասթափություն է հայտնել Սիրիայում մահմեդական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ հրադադար հաստատելու փորձերի ձախողմամբ: Այդ մասին Պան Գի Մունը հայտարարել է՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայում: Նա դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ընդունել հակամարտությունը դադարեցնելու համար: Նա նշել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը պառակտված է, սիրիական ժողովրդի տանջանքները շարունակվելու են: Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել են 110 հոգի: Դա եղել է ենթադրվող քառօրյա հրադադարի երրորդ օրը: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |