«Առավոտ». Մեդվեդևը Սարգսյանին առաջարկել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

«Առավոտ». Մեդվեդևը Սարգսյանին առաջարկել է  ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

PanARMENIAN.Net - «Առավոտ»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը և այլք: Թերթի տեղեկություններով՝ նման առաջարկով Տիգրան Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Partner news
 Ուշագրավ
Նիստին գրանցվել է 104 պատգամավոր
Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը
Partner news