Հայ շախմատիստները Չիգորինի հուշամրցաշարում շարունակում են վստահ հանդես գալ![]() 30 հոկտեմբերի 2012 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում հոկտեմբերի 29-ին կայացել են երրորդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստները շարունակում են վստահ հանդես գալ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Իվան Ռումի (Ռուսաստան) նկատմամբ, Ավետիք Գրիգորյանը պարտության է մատնել Էմրե Կանին, իսկ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը՝ Անտոն Շոմոևին (Ռուսաստան): Հաղթանակից հետո նրանք հավաքել են երեք միավոր և մի քանի շախմատիստների հետ կիսում են 1-16-րդ տեղերը: Չիգորինի հուշամրցաշարը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում «Պարկ» հյուրանոցում և ավարտվելու է նոյեմբերի 4-ին: Մինչ այդ կայանալու է կայծակնային մրցաշար, իսկ հետո մեկնարկելու է դաական շախմատի Ռուսաստանի գավաթը: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |