Երևանում ԱԱ մասնակցելու համար Բաքուն անվտանգության երաշխիքներ է պահանջում ՀԱՕԿ-ից![]() 30 հոկտեմբերի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Անվտանգության երաշխիքներ պետք է տան երեք կազմակերպություններ՝ Ազգային Օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունն ու երկրի ֆեդերացիան: Հենց նման երաշխիքներ է ժամանակին Ադրբեջանը տվել, երբ հայ ըմբիշներն ու բռնցքամարտիկները մասնակցել են Բաքվում անցնող առաջնությանը: Ուստի այժմ Ադրբեջանն է նման երաշխիքներ պահանջում»,-գրում է azerisport.com-ը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կանցնի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին ցանկություն է հայտնել մասնակցելու նաև Ադրբեջանը: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ հայկական կողմը պաշտոնական նամակ է հղել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային, որտեղ անվտանգության երաշխիքները տրվել են: Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 500 բռնցքամարտիկներ աշխարհի 70 երկրներից: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |