Գաետանո Կավալիերի. Հայաստանը կարող է իր դերն ունենալ համաշխարհային ոսրկերչական ինդուստրիայում![]() 30 հոկտեմբերի 2012 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է իր դերն ու տեղը ունենալ համաշխարհային ոսրկերչական ինդուստրիայում, PanARMENIANet-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային ոսրկերչական կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին: «Ճամփորդելով աշխարհում, ես կարող եմ ասել, որ Հայաստանը կարող է իր դերն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»,-ասել է նա: «Հայաստանը մի երկիր է, որը պատմականորեն ունի կարևոր աշխարհագրական դիրք, քանի որ գտնվում է երկու ծովերի՝ Սև և Կասպից ծովերի միջև: «Դա դարպաս է դեպի Ասիա և ավելի հեռուն»,-ասել է նա: Գաետանո Կավալիերին նշել է, որ գլոբալիզացիայի այս պայմաններում կարելի է լինել ցանկացած հարաբերությունների մի մասնիկը, և «Հայաստանն այստեղ նույնպես կարևոր դեր կարող է ստանձնել, որը դեռ չի հայնաբերված»: Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 29-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գաետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Ինչպես ասաց Գագիկ Գևորգյանը, այս տարի առաջին անգամ հոկտեմբերի 28-ին Հայաստանում նշվեց Հայ ոսկերչի ազգային օրը: «Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ նշում է ոսկերչի օրը»,-ասաց նա: Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |