Հարավկովկասյան երկաթուղին ամփոփել է ենթակառուցվածքի աշնանային զննման արդյունքները

Հարավկովկասյան երկաթուղին ամփոփել է ենթակառուցվածքի աշնանային  զննման արդյունքները

PanARMENIAN.Net - 2012թ հոկտեմբերի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ-ում գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցի գլխավորությամբ տեղի ունեցավ ենթակառուցվածքի աշնանային հանձնաժողովային զննման և գծային տնտեսությունների ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման արդյունքների քննարկումը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Խորհրդակցության շրջանակներում զեկույցներով հանդես եկան ծառայությունների, տնօրինությունների, արտադրական ձեռնարկությունների և ստորաբաժանումների պետերը:

Մասնակիցները ներկայացրին այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել աշնանային զննման ժամանակ: Խորհրդակցության ընթացքում դիտարկվեցին դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև գծային տնտեսությունների, էներգամատակարարման սարքավորումների, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի անխափան աշխատանքն ապահովելու և արհեստական կառույցների ու հողածածկույթների պատշաճ վիճակում պահելու միջոցները:

Զննման ընթացքում բավարար աշխատանք է տարվել գծային տնտեսությունները, ենթակառուցվածքը, երկաթուղու արտադրական և կոմունալ բոլոր օբյեկտները կարգի բերելու ուղղությամբ: ՀԿԵ «ՓԲԸ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն անձամբ է վերահսկել զննումը, որի ընթացքում բացահայտված թերությունները վերացվել են իսկույն՝ հստակ սահմանված ժամկետներում, պատասխանատու ղեկավարներից միչև երկաթուղու պետի տեղակալների մակարդակով:

Հանձնաժողովային զննման հիմնական նպատակը երկաթուղու՝ 2012-2013 ձեռային շրջանում աշխատունակության մակարդակի սահմանումն է, առկա թերությունների բացահայտումն ու վերացումը: Բացի այդ, հանձնաժողովը գնահատել է գնացքների անվտանգ երթևեկության և տեխնիկական միջոցների աշխատանքերի ապահովման հետ ուղղակիորեն կապված բոլոր հարցերը: Հատուկ ուշադրության արժանացավ աշխատանքային կարգապահության հարցը: Հանձնաճողովի աշխատանքի գլխավոր արդյունքներից մեկը դարձավ գծային ստորաբաժանումների ղեկավարների և հրահանգողների կազմակերպչական գործունեության գնահատականը, ղեկավարների անձնական մասնակցությունը անվթար աշխատանքին ուղղված կանխարգելման գործողություններում:

Նշենք, որ նոյեմբերի սկզբին ՀԿԵ-ում մեկնարկում է շարժիչ-վագոնային շարժակազմի և լոկոմոտիվների աշնանային զննումը: Զննման ընթացն ամեն շաբաթ կքննարկվի օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ:

Partner news
 Ուշագրավ
Միաժամանակ, 2013-ի մայիսին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 5,2 տոկոսով
1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Partner news