Ֆրանսիայի դեսպանը՝ Եվրամիության ստացած խաղաղության Նոբելյան մրցանակի մասին

Ֆրանսիայի դեսպանը՝ Եվրամիության ստացած խաղաղության Նոբելյան մրցանակի մասին

PanARMENIAN.Net - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, դեկանի խոսքով, արդեն ավանդույթ է դարձել տարբեր երկրների դեսպանների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հյուրընկալելը: Ապագա դիվանագետներն այսօր հյուրընկալել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

«Այսպիսի հանդիպումը ձեզ համար մի քանի դասախոսության արժեք ունի, որովհետև դուք գործնական գիտելիք եք ստանում միջազգային քաղաքականությանը մասնակից դեսպանից, որը նաև հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամ պետությունն է ներկայացնում», - ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Դեսպան Անրի Ռենոն ուսանողներին հայերեն ողջունելուց հետո խնդրեց ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր տիրապետում են ֆրանսերենին:

«Ցայտուն ընդգծված փոքրամասնություն», - նկատեց դեսպանը, -«Հայերենի պես աշխույժ և կենսունակ լեզու ունեցող մարդիկ չեն կարող ֆրանսերեն չսովորել, մանավանդ, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամություն ստացավ», - ասաց նա:

Դեսպանը ուսանողների հետ նախընտրեց խոսել ոչ թե Ֆրանսիայի, այլ Եվրոպայի մասին` անդրադառնալով վերջերս Եվրամիության ստացած խաղաղության Նոբելյան մրցանակին ու դրա արձագանքներին, մասնավորապես, տարակարծություններին հենց Եվրամիության ներսում: «Շատրերը մրցանակն անտեղին համարեցին, իսկ ես հարցնում եմ` ինչու հարկ եղավ սպասել այսքան երկար այն հենց Եվրամիությանը տալու համար», - ասաց դեսպանը

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news