Վրաստանի ՆԳ նոր նախարարն անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը![]() 30 հոկտեմբերի 2012 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳ նոր նախարար Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը, ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ երեխայի «մահվան պատճառները պարզելու համար կօգտագործվեն բոլոր հնարավոր ռեսուրսներն ու ջանքերը»: Բարբարա Ռաֆալյանցն անհետացել է սեպտեմբերի 30-ին Կախեթի շրջանի Կոլագի գյուղում: Նույն օրը , մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են գինու մեծ կարասում անգիտակից վիճակում: Երեխային փրկել չի հաջողվել: Մահված պատճառ է դարձել հեղձումը: Երեխայի ծնողները հայտարարել են, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է նրանց բարեկամուհու գործունեության հետ, որը «Վրացական երազանքի» ակտիվիստ է, որի տանն էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Partner news Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Partner news |